Faf Հայաստան



FAF1986թ. FAF Vana ընկերությունը նախաձեռնեց առաջին գնդիկային կափույրների արտադրությունը: Այդ օրվանից ընկերության նշանաբանն է <<Որակ-նախագծումից մինչև արտադրանք>>: Արտադրության պրոցեսին նախորդել է մարքեթինգի և վաճառքի բազում տարիների փորձը:
Վստահություն և կայունություն ապահովող որակի և հուսալիության շնորհիվ ընկերությունը դարձել է պահանջված ապրանքանիշ հիդրոտեխնիկայի բնագավառում: FAF-ի արտադրանքն օգտագործվում է արդյունաբերության և շինարարության բոլոր բնագավառներում և արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկիր: FAF Vana-ի արտադրանքի որակը վավերականացվել է հետևյալ սերտիֆիկատներով.
- ISO 9001 որակի մենեջմենտի համակարգի սերտիֆիկատ
- CE նշագիր, համապատասխանություն ճնշադիմացկուն սարքավորումների վերաբերյալ, ըստ ԵՄ-ի հրահանգների
- Պետստանդարտի համապատասխանության սերտիֆիկատ (ГОСТ)
- Մոնոգրամա API 6D

http://www.fafvalve.com