Ծառայություններ


Ծառայություններ


Առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ, որն ընդգրկում է`
- Ինժեներական խորհրդատվություն
Ընկերության բարձրակարգ և հմուտ մասնագետները կպատասխանեն Ձեր հարցերին և կօգնեն կողմնորոշվել հիդրոտեխնիկական և էլեկտրատեխնիկական համակարգերին վերաբերող խնդիրներում:
- Ինժեներական լուծումների առաջարկ
Համագործակցել մեզ հետ կարող եք սկսած աշխատանքների նախագծման փուլից: Գործող օբյեկտի դեպքում մեր մասնագետները տեղում զննում և ուսումնասիրում են տեխնիկական լուծումների հնարավոր տարբերակները, հատուկ չափիչ սարքերի օգնությամբ պարզում հիդրոհամակարգի առկա վիճակը և միջամտության հնարավորությունները, որից հետո առաջարկում հիդրոտեխնիկայի արդի միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական լուծումներ:
- Սարքավորումների ընտրություն
Հատուկ ծրագրերի օգնությամբ մեր մասնագետներն ընտրում են սարքավորումներ, որոնք օպտիմալ կերպով ապահովում են տվյալ հիդրոհամակարգի պահանջվող աշխատանքային պարամետրերը:
- Մոնտաժում և գործարկում
Հատուկ մասնագիտական գործիքներով իրականացնում ենք ընտրված սարքավորումների ճշգրիտ, գրագետ տեղակայումը, գործարկումը և կարգաբերումը:
- Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Երաշխիքային սպասարկման ժամանակահատվածը, սկսած սարքավորման գործարկման օրվանից, սահմանվում է մեկից երեք տարի` կախված սարքավորման տեսակից: