Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագիր

2015թ Եվրամիության ֆինանսական կառույցների աջակցությամբ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (EBRD), Եվրոպական Ներդրումային Բանկ, ԵՄ) սկսվեց Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որում նաև ներառված էր 30 բակային պոմպակայանները արդիական էներգախնայող պոմպային սարքավորումներով փոխարինելու հարցը:
Սկսած 2006 թվականից, երբ Ֆրանսիական հայտնի Վեոլիա ընկերությունը ստանձնեց մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու կառավարումը,  համակարգում առկա էր 509 բակային պոմպակայան, որոնք մաշված էին և չէին համապատասխանում ժամանակակից էներգախնայողության պահանջներին: Այս տարիների ընթացքում ջրամատակարարման համակարգը բարելավվեց և պոմպակայանների մեծ մասը փոխարինվեցին արդիական պոմպային սարքավորումներով:
2015 թ-ին գործում էր ընդամենը 398 բակային պոմպակայան, որոնց գերակշիռ մասը GRUNDFOS-ի պոմպային սարքավորումներն էին: Դրանց միջոցով ապահովվում էր մոտ 1200 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ թաղամասերի կանոնավոր ջրամատակարարումը, և միայն 30  պոմպակայաններ չէին փոխարինվել արդիական սարքավորումներով:
Հորիզոն ընկերությունը պոմպակայանների արդիականացման խնդրին քաջատեղյակ է քանզի սկսած 2005թ.-ից իրականացնում է Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգի ինժեներա-տեխնիկական սպասարկումը և հանդիսանում է Երևան Ջուր ընկերության հուսալի գործընկերը:
Վերոնշյալ 30 պոմպակայանների արդիականացման հարցն իր մեջ ներառում է մի քանի խնդիրներ՝ որոնցից հիմնականներն են՝ արժեք, հուսալիություն, էներգախնայողություն և պահեստամասերի հասանելիություն:
Հորիզոն ընկերությունը կատարել է էներգախնայողության մանրակրկիտ հաշվարկներ ամեն մի պոմպակայանի համար, պոմպային սարքավորումների գները համադրել հոսանքի խնայողության և 10 տարվա սպասարկման ծախսերի հետ:
Հաշվի առնելով այս բոլոր չափանիշները, ընտրությունը կանգնեց Grundfos ապրանքանիշի Hydro Multi-E շարքի պոմպակայանների վրա:
Արդյունքում ոչ միայն Երևան ջուրը այլ նաև Եվրամիության կառույցները հաստատեցին, որ այս ծրագրի իրականացման համար կարիք չկա մրցույթ հայտարարել և սարքավորումների մատակարարման մասով անհրաժեշտ է համագործակցել միայն Grundfos-ի հետ, իսկ նախագծային, շինարարական, սարքավորումների տեղադրման և թողարկման աշխատանքների մասով կնքվեց ուղղիղ պայմանագիր և գլխավոր կապալառուն դարձավ Հորիզոն ընկերությունը:
Աշխատանքները սկսվեցին 18.09.2015 թ-ին և առանց ուշացման, 30.06.2016 թ-ին ամբողջությամբ ավարտվեցին:
Ներկայումս 30 հատ GRUNDFOS ապրանքանիշի Hydro Multi-E շարքի կայանները թողարկված են և աշխատում են անխափան, բնակիչներին մատակարարելով շուրջօրյա ջուր:
Այս ամբողջ գործընթացի վերահսկողությունն իրականացրել է Գերմանական համաշխարհային ճանաչում ունեցող Fichtner Water & Transportation GmbH ինժեներական, խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացված է ենթակառուցվածքային նախագծերի վրա:

Կիսվել: