Վերանորոգման հավաքածուներ

Պահեստամասերի հեշտ և արագ պատվեր
Պոմպերի երկարամյա անխափան աշխատանքի և էներգաարդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկական սպասարկում և վերանորոգում, որը պետք է իրականացնել գործարանային պահեստամասերով: Եթե Ձեր պոմպային համակարգը բաղկացած է ստանդարտ պոմպերից, ապա դուք անհրաժեշտ պահեստամասերն առանձին-առանձին ձեռք բերելու կարիք չունեք: Grundfos-ն առաջարկում է վերանորոգման հավաքածուներ, որոնք հատուկ մշակված են յուրաքանչյուր պոմպի կամ համակարգի համար: Մեր վերանորոգման հավաքածուներում ներառված են գործարանային պահեստամասեր, ինչպիսիք են շրջանաձև միջադիրները և խցուկները: Հիմնվելով արտադրանքի մասին մեր մասնագիտական գիտելիքների և շահագործման փորձի վրա՝ մանրակրկիտ ստեղծել ենք այնպիսի վերանորոգման հավաքածուներ, որոնք կհեշտացնեն հաճախակի կիրառվող սպասարկման և վերանորոգման աշխատանքները:
Ամենաանհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման և պահեստավորման համար Grundfos-ի ստանդարտ պոմպերի վերանորոգման հավաքածուները ամենաարագ և հեշտ միջոցն են՝ խնայելու թե ձեր ժամանակը, թե ջանքերը:
Առավելություններ
– Ստանդարտ դեպքերի համար պահեստամասերի հեշտ և արագ  ձեռքբերում
– Ժամանակի խնայողություն
– Փաստաթղթերով հաստատված և փորձարկված պահեստամասերի տեղադրման հուսալիություն
– Ձեռքբերման ճկուն տարբերակներ

Կիսվել: