Ջեռուցում և տաք ջուր

Չգերազանցված հարմարավետություն
Տան ցանկալի ջերմաստիճանը և տաք ջրի մշտական առկայությունն այսօր հարմարավետ կյանքի կարևորագույն բաղադրիչներից են:
Grundfos ընկերությունն առաջնային նշանակություն է տալիս հաճախորդների կարիքներին և հարմարավետությանը: Մենք գիտենք, որ չկան միանման տներ և ջեռուցման ու տաք ջրի համակարգերը պետք է օր օրի փոփոխվեն, հարմարվեն տարվա եղանակներին:
AUTOADAPT համակարգը մեր շրջանառու պոմպերում ապահովում է տաք ջրի ճշգրիտ շրջանառությունը` մշտապես ստեղծելով առավելագույն հարմարավետություն՝ հնարավոր նվազագույն էներգածախսով:
Ջեռուցում և ժամանակակից հարմարավետություն
Մարդկանց մեծամասնությունը հարմարավետ տունը պատկերացնում է տաք և ջերմ մթնոլորտով: Շրջանառու պոմպերը կենտրոնացված կամ շրջանային ջեռուցում ունեցող յուրաքանչյուր տան անբաժանելի մասն են համարվում: Սրանք ամբողջ համակարգի սիրտն են և պատասխանատու են կաթսայից դեպի ջեռուցող սարքեր (օր.`մարտկոցներ) տաք ջրի հոսքի, ինչպես նաև ջերմության օպտիմալ կառավարման համար:
Նախկինում կենտրոնացված ջեռուցման շատ համակարգեր ստեղծվում էին ինքնաշրջանառման սկզբունքով, սակայն այժմ միշտ օգտագործվում են շրջանառու պոմպեր՝ տաք ջուրը համակարգ մղելու նպատակով:
Տաք ջրին սպասելը թանկացնում է դրա արժեքը
Սանտեխնիկայի ավանդական համակարգեր օգտագործող տնային տնտեսություններում ամեն տարի վատնվող ջրի ծավալները կախված են զանազան գործոններից` ինչպիսիք են բնակելի տարածքի մակերեսը, բնակիչների թիվը, ապրելակերպը, տարիքը, տեղադրման ձևը և այլն:
Grundfos-ը գալիս է օգնության
Որպեսզի օգտագործողները խուսափեն ժամանակի, գումարի և ջրի ամենօրյա վատնումից նրանք պետք է տեղադրեն տաք ջրի վերաշրջանառող համակարգ: Պրակտիկայում դա նշանակում է, որ ջրատար համակարգը պետք է ներառի վերադարձնող խողովակագիծ: Grundfos շրջանառու պոմպի տեղադրումը երաշխավորում է, որ համակարգի ցանկացած կետում տաք ջուրը հասանելի կլինի: Բացեք տան ցանկացած ծորակ, և ջուրը տաք կլինի` առանց սպասման և կորուստների:
Այժմ մենք պատրաստ ենք ապագայի մարտահրավերներին
Grundfos ALPHA2 և MAGNA շրջանառող պոմպերը արդեն մի քանի տարի է համապատասխանում են ԵՄ էկոնախագծային չափանիշներին:
ALPHA2-ը 2007թ-ին շուկայում ներկայացնելուց հետո մինչ այժմ, վաճառվել է շուրջ երկու միլիոն օրինակ: Այն ծախսելով ավելի քիչ քան 5 Վտ՝ արդեն ցուցադրել է իր կենցաղային օգտավետությունը:
Փորձված ու վստահելի տեխնոլոգիաները և գոհ հաճախորդներն ամբողջ աշխարհում դրա ապացույցն են: Նույնը կարելի է ասել MAGNA-ի մասին, որը նախատեսված է կոմերցիոն շինությունների համար: Այն նույնքան հուսալի է և խնայում է մինչև 70% և ավելի էլեկտրաէներգիա, քան այլ համարժեք արտադրողականություն ունեցող շրջանառու պոմպերը:
Շրջանառու պոմպ, որը ձեզ պետք է
Ինչո՞ւ անհանգստանալ օպտիմալ կարգավորումների համար, երբ Grundfos-ի պոմպային տեխնոլոգիաները կգտնեն դրանք Ձեր փոխարեն: 80% դեպքերում Grundfos AUTOADAPT ֆունկցիան կարգավորումներն իրականացնում է ավտոմատ: AUTOADAPT-ը գործարանային ներկառուցված գործառույթ է, որը պոմպը միացնելու դեպքում անմիջապես ակտիվանում է: Գործարկման առաջին օրերի ընթացքում այն վերլուծում է համակարգը և որոշում, թե երբ և ինչպես պետք է փոփոխվի: Այնուհետև AUTOADAPT-ը փոփոխվող պահանջներին համապատասխան կարգավորում է արտադրողականությունը` ծախսելով մինիմալ էներգիա:
AUTOADAPT-ը չի բավարարվում այսքանով: Այն արտադրողականության օպտիմալ գրաֆիկ հաստատելուց հետո կրկին սկսում է վերլուծել և բարելավման հնարավորություն ի հայտ գալու դեպքում նորից վերափոխվում է: Այս գործընթացը ավտոմատ շարունակվում է պոմպի շահագործման ողջ ընթացքում: