Ջրամատակարարման պոմպակայան

Պոմպակայան MQ
MQ-ն կոմպակտ պոմպակայան է, որը կարելի է միացնել ինչպես ջրամատակարարման ցանցից, այնպես էլ ջրհորի ներծծման գծից: Մինչև 8 մետր խորությունից ջուր ներքաշելու համար անհրաժեշտ է ընդամենը MQ-ն մեկ անգամ լիցքավորել ջրով: Ամբողջ աշխարհում միլիոնավոր օրինակներով շահագործվող MQ պոմպերն օգնում եմ ունենալ երաշխավորված բարձրակարգ ջրամատակարարում: Աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ներկառուցված բաղադրիչներով MQ պոմպակայանը կգոհացնի ցանկացած խստապահանջ հաճախորդի:  

Հաստատուն ճնշում՝ CMBE
CMBE-ն յուրահատուկ է իր տեսակի մեջ: Անկախ ջրի մուտքային ճնշման տատանումից, այն ջրամատակարարման ցանցի ճնշումը պահում է հաստատուն: CMBE պոմպակայանը բաղկացած է հաճախականության կարգավորիչով պոմպից, մեմբրանային բաքից, ճնշման տվիչից և մանոմետրից: Այն հաճախորդին վաճառվում է շահագործման համար պատրաստ հավաքական վիճակով: Այս պոմպակայանը հնարավորություն է տալիս ունենալ անհրաժեշտ արտադրողականություն, էներգախնայողություն, ջրի հաստատուն ճնշում և պարզ շահագործում՝ ընդամենը կոճակի մեկ սեղմումով:
CM պոմպը PM1 և PM2 ղեկավարման սարքերով
Grundfos CM պոմպը PM1 ղեկավարման սարքով երաշխավորում է անհրաժեշտ ճնշում կենցաղային ջրամատակարարման բոլոր սարքավորումների համար: Այս համակարգը շատ հուսալի է, աշխատում է անձայն և ունի չոր աշխատանքից պաշտպանության ֆունկցիա: PM1 ղեկավարման սարքի ներկառուցված հոսքի տվիչը օպտիմիզացնում է CM պոմպի աշխատանքը, հանդիսանալով նաև որպես հետադարձ փական, որը թույլ չի տալիս ունենալ ճնշման կորուստ:
PM2 ղեկավարման սարքն ունի PM1-ի բոլոր ֆունկցիաները, ինչպես նաև հավելյալ հնարավորություն՝ ճնշման կարգավորման համակարգ: Այն հնարավորություն է տալիս պոմպի միացման ճնշումը կարգավորել 1,5-5 մթնոլորտի սահմաններում: Պոմպն ունի նաև չոր աշխատանքից պաշտպանության արգելափակումից հետո ինքնաթողարկման ֆունկցիա, ինչպես նաև հնարավորություն է տալիս արտաքին էկրանին տեսնել ջրի ընթացիկ ճնշումը:

Կիսվել: