Վերանորոգման հավաքածուներ
Պահաստամասերի հեշտ և արագ պատվեր
Պոմպերի երկարամյա անխափան աշխատանքի և էներգաարդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկական սպասարկում և վերանորոգում,
որը պետք է իրականացնել գործարանային պահեստամասերով: Եթե Ձեր պոմպային համակարգը բաղկացած է ստանդարտ պոմպերից, ապա դուք անհրաժեշտ պահեստամասերն
առանձին-առանձին ձեռք բերելու կարիք չունեք: Grundfos-ն առաջարկում է վերանորոգման հավաքածուներ, որոնք հատուկ մշակված են յուրաքանչյուր պոմպի կամ համակարգի համար:
Մեր վերանորոգման հավաքածուներում ներառված են գործարանային պահեստամասեր, ինչպիսիք են շրջանաձև միջադիրները և խցուկները: Հիմնվելով արտադրանքի մասին մեր
մասնագիտական գիտելիքների և շահագործման փորձի վրա՝ մանրակրկիտ ստեղծել ենք այնպիսի վերանորոգման հավաքածուներ, որոնք կհեշտացնեն հաճախակի կիրառվող սպասարկման և
վերանորոգման աշխատանքները:
Ամենաանհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման և պահեստավորման համար Grundfos-ի ստանդարտ պոմպերի վերանորոգման հավաքածուները ամենաարագ և հեշտ միջոցն են՝
խնայելու թե ձեր ժամանակը, թե ջանքերը:
Առավելություններ
- Ստանդարտ դեպքերի համար պահեստամասերի հեշտ և արագ ձեռքբերում
- Ժամանակի խնայողություն
- Փաստաթղթերով հաստատված և փորձարկված պահեստամասերի տեղադրման հուսալիություն
- Ձեռքբերման ճկուն տարբերակներ
