
Չժանգոտվող պողպատե հորիզոնական GRUNDFOS պոմպեր
Grundfos ընկերությունը ընդլայնել է հորիզոնական պոմպերի մոդելային շարքը: Այժմ NB և NK պոմպերի ամբողջ շարքը թողարկվում է նաև չժանգոտվող պողպատե տարբերակով, որը բարձր հուսալիության հետ մեկտեղ նաև էներգաարդյունավետ է և օգտագործվում է ինչպես հիմնական, այնպես էլ օժանդակ տեխնոլոգիական գործընթացներում:
Մանրամասն

Ջրամատակարարման Պոմպակայան
MQ-ն կոմպակտ պոմպակայան է, որը կարելի է միացնել ինչպես ջրամատակարարման ցանցից, այնպես էլ ջրհորի ներծծման գծից: Մինչև 8 մետր խորությունից ջուր ներքաշելու համար անհրաժեշտ է ընդամենը MQ-ն մեկ անգամ լիցքավորել ջրով: Ամբողջ աշխարհում միլիոնավոր օրինակներով շահագործվող MQ պոմպերն օգնում եմ ունենալ երաշխավորված բարձրակարգ ջրամատակարարում: Աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ներկառուցված բաղադրիչներով MQ պոմպակայանը կգոհացնի ցանկացած խստապահանջ հաճախորդի:
Մանրամասն

Վերականգնվող էներգիայի աղբյուրներ
Grundfos UPS SOLAR-ը բոլորովին յուրահատուկ է: Այն մշակված և օպտիմալացված է հատուկ արևային ջերմային համակարգի համար՝ ճնշման, ջրաքանակի և էլէկտրաէներգիայի ծախսի հատուկ պահանջներով, քանի որ սովորական շրջանառու պոմպերը արևային ջերմային համակարգերում կիրառելիս չեն ապահովում բավարար արտադրողականություն:
Մանրամասն