Ապրանքացանկ
Ծառայություններ
Ինժեներական խորհրդատվություն
Ընկերության բարձրակարգ և հմուտ մասնագետները կպատասխանեն Ձեր հարցերին և կօգնեն կողմնորոշվել հիդրոտեխնիկական և էլեկտրատեխնիկական համակարգերին վերաբերող խնդիրներում:
Ինժեներական լուծումների առաջարկ
Համագործակցել մեզ հետ կարող եք սկսած աշխատանքների նախագծման փուլից: Գործող օբյեկտի դեպքում մեր մասնագետները տեղում զննում և ուսումնասիրում են տեխնիկական լուծումների հնարավոր տարբերակները, հատուկ չափիչ սարքերի օգնությամբ պարզում հիդրոհամակարգի առկա վիճակը և միջամտության հնարավորությունները, որից հետո առաջարկում հիդրոտեխնիկայի արդի միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական լուծումներ:
Սարքավորումների ընտրություն
Հատուկ ծրագրերի օգնությամբ մեր մասնագետներն ընտրում են սարքավորումներ, որոնք օպտիմալ կերպով ապահովում են տվյալ հիդրոհամակարգի պահանջվող աշխատանքային պարամետրերը:
Մոնտաժում և գործարկում
Հատուկ մասնագիտական գործիքներով իրականացնում ենք ընտրված սարքավորումների ճշգրիտ, գրագետ տեղակայումը, գործարկումը և կարգաբերումը:
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Երաշխիքային սպասարկման ժամանակահատվածը, սկսած սարքավորման գործարկման օրվանից, սահմանվում է մեկից երեք տարի` կախված սարքավորման տեսակից:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Մեր մասին
‹‹Հորիզոն›› ընկերությունը հիմնադրվել է 1994թ.: Աշխատում է հիդրոտեխնիկայի և էլեկտրոտեխնիկայի բնագավառներում:
Ընկերությանը պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ և դիստրիբյուտերի կարգավիճակ, այն նաև հանդիսանում է շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնի, չինական Andeli և գերմանական Reflex ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների և դրանց կցամասերի, պահեստամասերի ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինժեներական խորհրդատվություն և այլն:
Պատվիրատուներ




