Sololift 2-ը հավելյալ մուտքային խողովակով, ամբողջովին ավտոմատ, կոմպակտ պոմպակայան է, որը հարմարեցված է կեղտաջրերը լվացարանից, իսկ կոյուղաջրերը սանհանգույցից հեռացնելու համար: Արագ, հեշտ և մաքուր շահագործումն ու սպասարկումը, աղացող մեխանիզմով Grundfos Sololift 2 պոմպը դարձնում են կատարյալ ձեր սանհանգույցի համար:
Առանձնահատկություններ
– Եռակցված, հերմետիկ տարողություն:
– Հուսալի աղացող մեխանիզմ, որը կարող է հեռացնել նույնիսկ պատահաբար հայտնված անձնական հիգիենայի պարագաները:
– Հատուկ փաթույթներով հզոր էլեկտրական շարժիչ:
– Էլեկտրական շարժիչի չթրջվող կառուցվածք, որն ապահովում է հեշտ և մաքուր սպասարկում: Էլեկտրական շարժիչը, պոմպը և ղեկավարման համակարգը ընդգրկված են մեկ հանգույցի մեջ, որը հեշտացնում է տեխնիկական սպասարկումը և փոխարինումը: Sololift 2-ի սպասարկման համար կարիք չկա այն ապամոնտաժել:
– Կարգավորվող խողովակային միացումը հեշտացնում է մոնտաժման աշխատանքները:
– Դուրս չընկնող պտուտակներ:
– Հնարավոր է պարզ եղանակով ազատվել խցանումից:
– Ունի հեղուկը դատարկելու հնարավորություն, որն իրականացվում է կցորդիչի և ռետինե խողովակի միջոցով:
– Մակարդակի տվիչը գտնվում է տարողությունից դուրս, հետևաբար կեղտաջրերում շարժական մասեր չկան:
– Ունի կոմպակտ կառուցվածք: Հեշտությամբ կարող է փոխարինել շուկայում ներկայացված այլ աղացող մեխանիզմով պոմպերին:
– Միացման դետալները կարող են կարգավորվել ըստ բարձրության:
– Հատակի հատուկ կորացված անկյուններով կառուցվածքը և ինքնամաքրման ֆունկցիան կանխում են նստվածքի գոյացումը:
– Ունի հատուկ ամրացման դետալներ, որոնք հեշտացնում են վերջինիս տեղադրումը:
– Ունի ձայնային ազդանշանի հավելյալ սարք ավելացնելու հնարավորություն:
– Ունի ունիվերսալ շարժիչ բոլոր մոդելների համար: