Կանաչ էներգիայի նոր հեռանկարները
Grundfos UPS SOLAR-ը բոլորովին յուրահատուկ է: Այն մշակված և օպտիմալացված է հատուկ արևային ջերմային համակարգի համար՝ ճնշման, ջրաքանակի և էլէկտրաէներգիայի ծախսի հատուկ պահանջներով, քանի որ սովորական շրջանառու պոմպերը արևային ջերմային համակարգերում կիրառելիս չեն ապահովում բավարար արտադրողականություն:
Grundfos UPS SOLAR-ի հետ դուք ձեռք եք բերում բարձր արտադրողականությամբ պոմպային համակարգ, որում ներառված է արևային ջերմային սարքավորումների մասին մեր մասնագիտական հատուկ գիտելիքները:
Էկոլոգիական արևային ջերմային լուծումներ
Եվրոպական և համաշխարհային շուկաներում արևի ջերմության օգտագործումը զգալիորեն մեծացել է, որի պատճառը գազի և նավթի բարձր գները, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության խնդիրներն են:
Արևը էներգիայի արդյունավետ աղբյուր է և նույնիսկ Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայում արևային մարտկոցների 10 մ2 համակարգի միջոցով հնարավոր է ապահովել ժամանակակից տան տաք ջրի պահանջարկի 70%-ը և շինության ջեռուցման մեկ տարվա պահանջարկի ավելի քան 25%-ը:
Կարևոր է ընտրել ճիշտ արևային պոմպը
Արևային համակարգերը այլ ջեռուցման համակարգերի հետ համեմատած աշխատում են ջրի հոսքի ավելի փոքր արագությամբ, սակայն ճնշման ավելի մեծ կորստով: Սովորական շրջանառու պոմպի օգտագործման դեպքում, փականի օգնությամբ հոսքը պետք է հասցնել նվազագույնի, ինչն էլ կհանգեցնի նշանակալիորեն մեծ էլեկտրաէներգիայի սպառման: Grundfos UPS SOLAR-ը օպտիմալացված է նման պայմաններում մեծ էներգախնայողության հասնելու համար: