Grundfos Հայաստան



grundfos‹‹Հորիզոն›› ընկերությունը հանդիսանում է հանրահայտ դանիական Grundfos (Գրունդֆոս) կազմակերպության դիստրիբյուտորը Հայաստանում, ինչպես նաև պաշտոնապես շնորհված է Grundfos (Գրունդֆոս) ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ կարգավիճակ:
Grundfos ընկերությունը հիմնադրվել է 1945թ. Դանիայում: Ամբողջ աշխարհում այն ունի 80 դուստր ձեռնարկություններ: Ընկերության արտադրանքի տարեկան ծավալը կազմում է ավելի քան 16 մլն. պոմպ: Grundfos-ի արտադրության հիմնական մասը բաժին է ընկնում շրջանառու, խորքային և կենտրոնախույս պոմպերին: Շրջանառու պոմպերի արտադրության ծավալի ավելի քան 50%-ը համաշխարհային շուկայում բաժին է ընկնում Grundfos ընկերությանը:
Պոմպերի և պոմպակայանների աշխատանքն ավելի հուսալի և կայուն դարձնելու համար ընկերությունն արտադրում է բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային սարքավորումներ, որոնք պոմպերին հաղորդում են «ինտելեկտ» և բարձրացնում դրանց արտադրողականությունը` դարձնելով ավելի էներգախնայող:
Grundfos-ի պոմպերն ու պոմպակայաններն օգտագործվում են ջրամատակարարման, ոռոգման և ջրահեռացման, արտադրական կարիքների, շինությունների ջեռուցման, հովացման և այլ նպատակներով:



http://www.grundfos.com