Բոլոր կեղտաջրերը պետք է ապահով և անվտանգ դուրս մղվեն շինությունից այնպիսի համակարգի միջոցով, որը կերաշխավորի շինության ներսում և դրսում գտնվող մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:
Դրենաժ
Դրենաժը չմշակված կեղտաջրերն են, որոնք պարունակում են մինչև 12մմ հասնող կոշտ մասնիկներ: Նկուղ կամ ներքնահարկ ունեցող շինությունները մեծամասամբ արտաքին դրենաժային համակարգի կարիք ունեն, որը կանխում է խոնավության հետևանքով առաջացող նեխման և այլ վտանգավոր երևույթները: Դրենաժային խողովակները պետք է միացված լինեն համապատասխան պոմպով համալրված հորին:
Կեղտաջրեր
Կեղտաջրերը չմշակված ջրերն են (բացառությամբ սանհանգուցային ջրերի), որոնք պարունակում են մանրաթելեր և կոշտ մասնիկներ (օրինակ՝ խոհանոցային ջրերը):
Կոյուղաջրեր
Կոյուղաջրերը չմշակված ջրերն են, որոնք պարունակում են գործվացքներ և այլ կոշտ մասնիկներ, այդ թվում նաև սանհանգուցային ջրեր: Խցանումից խուսափելու նպատակով կոշտ մասնիկների համար նախատեսված խողովակի տրամագիծը պետք է լինի 65մմ-ից ավել:
Ունիվերսալ UNILIFT
UNILIFT պոմպերի շարքը օպտիմալ և անվտանգ լուծում է մի շարք սարքերից կեղտաջրերի դուրս բերման համար: Այն հեշտությամբ կարելի է մոնտաժել նեղ դրենաժային հորերում, չի պահանջում խնամք և շատ հուսալի է: UNILIFT-ը ունի բազմաթիվ մոդելներր, որոնց ճիշտ ընտրությունը կախված է ճնշման և ջրաքանակի տեխնիկական պահանջներից, ինչպես նաև՝ կեղտաջրի տեսակից: