Փական, կափույր, զտիչ ( ֆիլտր ) և խողովակաշարի կցամասեր


Փական, կափույր, զտիչ և խողովակաշարի կցամասեր


Խողովակաշարի կցամասերը կիրառվում են շինարարության, արդյունաբերության, սանտեխնիկական աշխատանքների մեջ և այլն: Ըստ իրենց նշանակության դրանք ստորաբաժանվում են մի քանի տիպերի.
- Պաշտպանիչ և ապահովիչ կցամասերը օգտագործվում են խողովակաշարերը և հիդրոտեխնիկական սարքավորումները պաշտպանելու և զերծ պահելու համար զանազան անցանկալի հանգամանքներից, ինչպիսիք են հեղուկի ճնշման և ջերմաստիճանի ծայրահեղ տատանումները, հեղուկի մեջ կոշտ մասնիկների առկայությունը: Այս տեսակի կցամասերի կառուցվածքային տիպերի շարքին են դասվում ապահովիչ և փոխարկիչ կափույրները, հետադարձ և անջատիչ փականները, զտիչ ( ֆիլտր ) և այլ սարքավորումներ:
-  Խցափակիչները  նախատեսված են հեղուկի հոսքը փակելու համար և նրա տարբեր տեսակներն օգտագործվում են միայն բաց կամ փակ դիրքերում: Այս տիպի կցամասերից են  սողնակները, ծորակները,  փականները, կափույրներ  և այլ փականային սարքերը:
- Կարգավորող կցամասերը նախատեսված են հեղուկի հոսքի արագությունը կարգավորելու համար և ըստ այդմ օգտագործվում են զանազան կափույրներ, հեղուկի ճնշման և մակարդակի կարգավորիչներ և այլն:
- Փակող-կարգավորող կցամասերը ներառում են նախորդ երկուսի կառուցվածքային տիպերը (սողնակ, փական, կարգավորիչ կափույր) և ոչ միայն փակում կամ բացում են հեղուկի հոսքը, այլև կարգավորում են նրա արագությունն ու ճնշումը խողովակաշարում:
- Բաշխիչ-միախառնիչ կցամասերը նախատեսված են խողովակաշարում հեղուկի հոսքերը առանձնացնելու կամ միախառնելու համար և լինում են եռաքայլ և բազմաքայլ տիպերի:
Ինչ վերաբերվում է խողովակաշարի կցամասերի կոնստրուկցիոն դասակարգմանը, ապա դրանց մեջ ներառվում են փականներ, կափույրներ և այլ սարքավորումներ, վերոնշյալ ֆունկցիաները իրականացնելու համար: