ABB Հայաստան



ABB<<Հորիզոն>> ընկերությունը հանդիսանում է հանրահայտ շվեդաշվեյցարական ABB ընկերության գործընկերը Հայաստանում, որն աշխարհում առաջատարներից է էլեկտրատեխնիկայի, ռոբոտատեխնիկայի, էներգետիկ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: ABB ընկերությունն արտադրում է եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտրական սարքավորումներ, այդ թվում ավտոմատ անջատիչներ, դիֆերենցիալ ավտոմատներ, թողարկիչներ, կառավարման և պաշտպանության ռելեներ, էլեկտրոնային տվիչներ և չափիչ սարքեր, նաև էլեկտրամոնտաժման համար նախատեսված բազմատեսակ պարագաներ:
ABB ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին շվեդական ASEA և շվեյցարական BBC ընկերությունների միաձուլումից, որոնք արդեն ունեին ավելի քան հարյուրամյա պատմություն էլեկտրատեխնիկայի և էներգետիկ համակարգերի բնագավառում: ABB ընկերության արտադրական ձեռնարկությունները տարածված են գրեթե բոլոր արևմտաեվրոպական երկրներում (Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, և այլն), Չինաստանում, ԱՄՆ, Բրազիլիաում, իսկ ընկերության գրասենյակները ներկայացված են աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 40 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ աշխատակիցներն ավելի քան 150.000 են: ABB-ի գործունեության հիմնական մասն են կազմում ավտոմատացման տեխնոլոգիաների և էներգետիկ մեքենաշինության ոլորտները:




http://www.abb.com/